|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Եվրամիությունը մտադիր չէ առաջիկայում ամբողջովին վերացնել կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված մուտքի սահմանափակումները:
Եվրամիության անդամ պետությունների քաղաքացիներից բացի հուլիսի 1-ից Եվրոպայի արտաքին սահմանները բաց կլինեն եւս 14 երկրների քաղաքացիների համար:
Այդ անվտանգ 14 երկրների մեջ են, Վրաստանը, Կանադան, Ճապոնիան, Ավստրալիան, Մարոկկոն: Իսկ ահա Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Բրազիլիան, Չինաստանը, նաեւ Հայաստանը ցանկում ներառված չեն: Չինաստանի պարագայում եվրոպացի դիվանագետներն ասել են, որ եթե Պեկինը վերացնի արգելքները Եվրոպայից եկողների համար, իրենք էլ կհանեն սահմանափակումները: