|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ժողովրդին ուղղված ուղերձում անդարադարձել է կորոնավիրուսի հետևանքներին և դրա դեմ պայքարին։ Ելույթում անդրադառնալով ազգայնամոլական «Ազգայնական շարժում» կուսակցության հետ կազմած «Cumhur» դաշինքին, որի ժամանակ, որպես երկրի գլխավոր սպառանլիքներից մեկը, նշել է հայկական և հունական լոբբին. հայտնում է «Ակօս»-ը։
«Շարունակելու ենք չեզոքացնել մեր սահմանների դեմ ուղղված սպառնալիքները, իրենց բներում խեղդել ահաբեկչական կազմակերպությունները և Թուրքիայի թշնամիներին։ Միջերկրականում, Կիպրոսում, Էգեյանում մինչև վերջ տեր ենք կանգնելու մեր իրավունքներին և շահերին։ Դաշտը մաքրելու ենք FETÖ-ից (գյուլենականներից), ՔԱԿ-ից, հայկական և հունական լոբիներից, Պարսից ծոցում թշնամություն տարածող ուժերից», - նշել է Էրդողանը։