|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել մայիսյան եռատոնի առթիվ։
«Սիրելի հայրենակիցներ, մայիսը մեր պատմության էջերում անխոնջ պայքարի, անկոտրում կամքի ու վճռականությամբ ձեռք բերած հաղթանակների ամիս է: Պատմության այս էջերը ոչ միայն հպարտության զգացում են ծնում, այլև ստիպում են հավատալ, որ այդպիսի հաղթանակներ կերտած ժողովուրդը պետք է միշտ առաջ նայի ու ձգտի նորանոր ձեռքբերումների: Մայիսյան հերոսամարտերում թրծված ժողովուրդն իր հաղթանակների տերն է. հաղթանակներ, որոնք կերտեց իր լավագույն զավակների անձնազոհությամբ ու նվիրումով։
Մայիսյան հաղթանակների պսակը կրող ժողովուրդը նաև գիտակցում է, թե ինչեր կարող է անել միասնականության ուժը և ինչեր կործանել ներքին խռովությունը: Մեր միասնականությունն այսօր էլ երկընտրանք չունի, քանզի ժամանակները փոխվել են, բայց մեր դեմ ծառացած մարտահրավերները՝ ոչ: Մեր լինելիության գլխավոր գրավականները շարունակում են մնալ ամուր պետականությունը, հզոր ու մարտունակ բանակը և այն ամենը, ինչը կարող է բերել հայրենիքի բարգավաճմանը: Շնորհավոր բոլորիս Եռատոնը։
Թող մայիսյան ոգին միշտ թևածի Արցախի երկնակամարում…»։