|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մայիսյան տոների կապակցությամբ, Հայ Յեղափախական Դաշնակցության աջակցությամբ, արդեն 3 տարի անընդմեջ «Երևան» բժշկական կենտրոնը անվճար բուժօգնություն է տրամադրում զոհված ազատամարտիկների ընտանիքներին և հարազատներին:
Այս բարեգործական ակցիայից օգտվել են շուրջ 600 զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ` անվճար բուժում են ստացել, վիրահատվել և բուժզննում անցել:
«Երևան» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն` բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը, գոհ է արդյունքներից և ուրախ, որ նույնիսկ Արցախյան ազատամարտից այսքան տարի անց` արդեն խաղաղ պայմաններում ինքը կարողանում է օգտակար լինել իր մարտական ընկերներին:
Այսօր Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամները այց էին կատարել հիվանդանոց, հանդիպել բուժանձնակազմի և նրանց օգնությանը դիմած քաղաքացիների հետ: