|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում այսօր տեղի ունեցավ 3 հանդիպում: Բոլոր 3 հանդիպումներում խփվեց ընդամենը մեկ գնդակ:
«Բանանց»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Գանձասար»-ին: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Պետեր Շտեֆանովսկու խփած գնդակը հաղթանակ պարգևեց «Բանանց»-ին: Ժոլտ Հոռնյակի սաները 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցին:
«Ուլիս»-ը սեփական հարկի տակ զիջեց «Միկա»-ին: Գոլի հեղինակ դարձավ Արթուր Ադամյանը՝ 44-րդ րոպեին: «Ուլիս»-ը կրեց 6-րդ անընդմեջ պարտությունը:
«Արարատ»-ը «Հրազդան» մարզադաշտում մրցեց հետնապահ «Ալաշկերտ»-ի հետ: Աբրահամ Խաշմանյանի սաները միայն խաղավերջում կարողացան հաղթական գոլ խփել: 86-րդ րոպեին Ալեքսանդր Ռակիչը գրավեց մրցակցի դարպասը:
Տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա վաղը` «Շիրակ»-ը Գյումրիում կմրցի «Փյունիկ»-ի հետ: