|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր տեղի ունեցան Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի հետաձգված 2 հանդիպումները:
«Բանանց»-ը սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց «Փյունիկ»-ին: 24-րդ րոպեին Կարեն Հարությունյանը առաջ մղեց տանտերերին: 2 րոպե անց Սեզար Ռոմերոն հավասարեցրեց հաշիվը: 72-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանն առաջ մղեց հյուրերին, իսկ 6 րոպե անց Սեզար Ռոմերոն, դառնալով դուբլի հեղինակ, հաշիվը դարձրեց 1:3: Հիմնական ժամանակի վերջին րոպեին Գևորգ Նռանյանը հաշվի տարբերությունը հասցրեց նվազագույնի: «Բանանց»-«Փյունիկ»` 2:3:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Շիրակ»-ը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասար»-ին: Հանդիպման միակ գոլը խփեց Դավիթ Հակոբյանը` 29-րդ րոպեին: