|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արաբկիրի թաղապետ Հովհանես Վարդանյանն իր ֆոյսբուքյան էջում գրում է.
«Մայիսի 28-ը հայի համար տոնական և հաղթանակ խորհրդանշող օր է: Եթե չլիներ 1918-ի մայիսի 28-ը, չէր լինի Հայաստանի Երրորդ Հանրապետությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումով հայը վաստակել է Հայաստանի Հանրապետության անկախ քաղաքացի լինելու բաղձալի կոչումը: Հավերժ փառք հերոսներին, ովքեր ստեղծեցին Հայաստանի Առաջին Հանրապետությունը, ովքեր պայքարեցին ու կերտեցին մեր նորօրյա անկախ Հանրապետությունը:
Շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի առիթով: Մայիսյան հաղթանակների շնորհիվ մենք ապացուցեցինք, որ Հայ կոչվելու և Ազգ կոչվելու իրավունք ունենք: Այսօր մասնակցել եմ միջոցառմանը, Արցախյան հերոսամարտում զոհված արաբկիրցի ազատամարտիկներին նվիրված խաչքարի մոտ, և ծաղիկներ խոնարհել հերոսների հիշատակին»: