|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալայի ուժի և հեղինակության հենասյուներից մեկը այն է, որ ըստ տարածված կարծիքի, Նասրալան միշտ իր խոսքի տերն է և երբեք նա «դատարկ խոսք» չի ասում, գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը։
«Հավանաբար հենց սա էր պատճառներից մեկը, որ ամբողջ աշխարհը սրտատրոփ սպասում էր, թե ինչ է ասելու Նասրալան, Իսրայելի և ԱՄՆ հատուկ ծառայությունները սկսել են վերլուծել նրա ելույթը։
Տղամարդու խոսքը պետք է լինի ոսկուց ավելի թանկ, ու այդ ժամանակ նրա նկատմամբ միայն պատկառանք ու հարգանք կլինի, անգամ եթե նա բացասկան կերպար լինի հանրային ընկալման մեջ։
Իսկ մեր քաղաքական գործիչնե՞րը` «ասել մեկ բան, անել բոլորովին այլ բան», ու հենց սա էլ հանգեցրել է ընդհանուր անվստահության բոլոր հանրային և քաղաքական դեմքերի նկատմամբ»,- գրել է նա։