|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից վերջին մեկ օրում 323 մարդ է մահացել Իտալիայում, որը ցածր ցուցանիշ է՝ նախորդ օրվա 382-ի համեմատ: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Եվրոպայի՝ կորոնավիրուսից ամենից շատ տուժած երկրում հիվանդության տարածման վերջին տվյալները հայտնում է Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը:
Վարակման նոր դեպքերը ապրիլի 29-ին հասել են 2086-ի, որը նույնպես փոքր-ինչ նվազել է երեքշաբթի օրվա տվյալների համեմատ:
Ընդհանուր առմամբ, երկրում կորոավիրուսից մահացածների թիվը փետրվարի 21-ից ի վեր հասել է 27 682-ի, վարակվածներինը՝ 203 591-ի, ապաքինվել է 71 252 մարդ: