|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանում կորոնավիրուսի մայիսի 5-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1323-ով՝ դառնալով 99 հազար 970: Մահացածների թիվն ավելացել է 63-ով: Ընդհանուր առմամբ, վարակի հետևանքով մահացել է 6 հազար 340 մարդ: Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:
Ծանր վիճակում է գտնվում 2 հազար 685 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1,078-ով: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 80 հազար 475 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 519 543 անձ: