|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանում մայիսի 11-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 1683-ով՝ ընդհանուրը դառնալով 109 հազար 286: Մահացածների թիվն ավելացել է 45-ով: Վարակի հետևանքով այս երկրում, ընդհանուր առմամբ, մահացել է 6 հազար 685 մարդ:
Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ 2 հազար 703 անձ ծանր վիճակում է:
Ապաքինվածների թիվն ավելացել է 1 279-ով՝ հասնելով 87 հազար 422-ի:
Մինչ այժմ թեստավորվել է 601 հազար 324 անձ: