|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իտալիայում վերջին մեկ օրում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված 2943 մարդ, որը ռեկորդային բարձր ցուցանիշ է դարձել երկրում համաճարակի բռնկման պահից ի վեր: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Իտալիայի քաղաքացիական պաշտպանության գործակալությանը:
Նշվում է, որ ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 54 543-ի: Նախօրեին հաղորդվում էր ապաքինման 2723 դեպքի մասին:
Ներկա պահին ակտիվ վարակակիր է 107 699 մարդ, որոնց թիվը վերջին մեկ օրում նվազել է 10-ով: Համաճարակի բռնկման պահից ի վեր երկրում վարակվել է 187 327 մարդ, որոնցից 25 085-ը մահացել են։