|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Իտալիայում վերջին 1 օրում կորոնավիրուսից մահացել է 260 մարդ, ինչը 1 օրում մահացության ամենացածր ցուցանիշն է՝ մարտի 15-ից ի վեր. այս մասին հայտնում է Yerkir.am-ը՝ ՏԱՍՍ-ին հղումով։
Ըստ երկրի Քաղպաշտպանության դեպարտամենտի տվյալների՝ ապրիլի 26-ի դրությամբ՝ կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասել է 26 644-ի։ Վերջին 1 օրում ապաքինվել է 1808 մարդ, ընդհանուր՝ 64 928-ը։
Վերջին 1 օրում երկրում հայտնաբերվել է վարակման 2324 նոր դեպք, ընդհանուր առմամբ Իտալիայում կորոնավիրուսով է վարակվել 197 675 մարդ։
Մահվան դեպքերի հակառեկորդն Իտալիայում գրանցվել է մարտի 27-ին՝ 969 դեպք։