|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ-ում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսի հետևանքով ռեկորդային թվով մարդ է մահանում, մասնավորապես, ապրիլի 8-ին մահացել է 1973 մարդ. գրում է ՏԱՍՍ-ը՝ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ նախորդ հակառեկորդը գրանցվել էր ապրիլի 7-ին, երբ մեկ օրում երկրում մահացել էր ավելի քան 1700 մարդ: Մինչ այդ ամենաբարձր ցուցանիշով մահացությունը գրանցվել էր ապրիլի 3-ին՝ 1400-ից ավել մարդ:
Ընդհանուր հաշվարկով՝ ԱՄՆ-ում վարակվածների թիվը գերազանցում է 432 132-ը:
Ըստ վերջին տվյալների՝ ապաքինվել է 23 906 մարդ: