|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելացել են 954-ով և այժմ ՌԴ 80 շրջանում վարակման դեպքերի թիվը հասել է 6343-ի։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
ՌԴ նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտնում է, որ այս պահի դրությամբ առողջացել է 406 մարդ, 47-ն էլ մահացել է։
«Մեկ օրում ապաքինվել է 51 մարդ՝ ապաքինվածների թիվը հասնելով 406-ի։ Մեկ օրում մահացել է երկու հիվանդ՝ Մոսկվայի մարզում և Կոմիի հանրապետությունում։ Այս ամբողջ ընթացքում մահացել է 47 մարդ», - հայտնում է օպերատիվ շտաբը։
Ըստ տվյալների՝ Մոսկվայում վարակվածների թիվը մեկ օրում կազմել է 591 դեպք։