|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վերջին մեկ օրվա ընթացքում ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է 1736 մարդ, ինչը համարվում է երկրում համավարակի տարածումից ի վեր ամենաբարձր ցուցանիշը. այս մասին հայտնում է CNN-ը՝ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների հիման վրա։
Ավել վաղ՝ ապրիլի 4-ին էր գրանցվել ամենաբարձր ցուցանիշը՝ մեկ օրում 1344 զոհ։
ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվն արդեն հասել է 12722-ի։ Ամենաշատ զոհը գրանցվել է երկրում համավարակի կենտրոն համարվող Նյու Յորքում՝ 4009 մարդ։ Ամբողջ երկրում վարակվել է ավելի քան 398 հազար մարդ, որից 22 հազարն էլ ապաքինվել է։