|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում 2020 թվականի ապրիլի 27-ից սկսած` նախնական գրանցմամբ կիրականացվեն հետևյալ գործողությունները.
1․ տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների (ավտոսրահների) կողմից վաճառված տրանսպորտային միջոցների գրանցում (հաշվառում), գրավի իրավունքի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցում,
2․ տրանսպորտային միջոցների խոտանում,
3․ ուժը կորցրած կամ ժամկետը լրացած վարորդական վկայականների և հաշվառման վկայագրերի փոխանակում, ժամանակավոր (թղթից) վարորդական վկայականների և հաշվառման վկայագրերի փոխարեն պլաստիկ քարտի տեսքի վարորդական վկայականների և հաշվառման վկայագրերի հատկացում։
Գործողությունները տեղերում իրականացնելու համար նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ է е-request.am համակարգի միջոցով կամ [email protected] էլեկտրոնային փոստով տրամադրել կոնտակտային տվյալ։