|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Բելառուսում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կառաջադրի Ջուլի Ֆիշերին. այս մասին տեղեկացնում է Սպիտակ տունը, հայտնում է Yerkir.am-ը։
Նա այս պահին աշխատում է ԱՄՆ պետդեպարտամենտի եվրոպական և եվրասիական հարցերի բյուրոյում: Նախկինում թեկնածուն զբաղեցրել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը, ինչպես նաև աշխատել է Ռուսաստանում և Վրասատանում ԱՄՆ դեսպանատներում:
Ֆիշերի թեկնածությունը պետք է հաստատի Սենատը. այդ պարագայում նա կդառնա Բելառուսում ԱՄՆ առաջին դեսպանը 2008-ից ի վեր։
Հիշեցնենք՝ 2008-ի մարտին Բելառուսը Վաշինգտոնից հետ էր կանչել իր դեսպանին՝ բելառուսական մի շարք ընկերությունների հանդեպ ԱՄՆ սահմանած պատժամիջոցների առնչությամբ: Այդ պահից ի վեր Մինսկից հեռացել էր նաև ԱՄՆ դեսպանը: