|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սպիտակ տունը նոյեմբերի 15-ին հրապարակել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև կայացած առաջին հեռախոսազրույցը: Այն տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլի 21-ին` հուլիսյան հեռախոսազանգից երեք ամիս առաջ, ինչը հիմք հանդիսացավ Թրամփի իմպիչմենտի ընթացակարգը սկսելու համար:
Հեռախոսային խոսակցության տեքստը ոչ թե բառացի սղագրությունն է, այլ բովանդակության շարադրում: Այն կազմված է ԱՄՆ գործողությունների շտաբի և Ազգային անվտանգության խորհրդի հերթապահ սպաների գրառումների և հուշերի վրա, ում վրա է դրված ձայնագրման պատասխանատվությունը:
Նշվում է, որ մի շարք գործոններ ազդում են ձայնագրությունների ճշգրտության վրա, ներառյալ կապի խնդիրները և թարգմանչի կողմից լսածը մեկնաբանելու կամ թարգմանելու տարբերակները: