|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հոկտեմբերի 23-ին մասնակցել է Բելառուսի ազգային տեխնիկական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Սարդարովի «Храм. Традиции мировой и белорусской архитектуры» գրքի շնորհանդեսին։ Այս մասին հայտնում են Բելառուսում ՀՀ դեսպանությունից:
Ներկայացնելով հեղինակած աշխատությունը որպես քրիստոնեական և այլ կրոնական շինությունների գեղագիտական ընդհանրացում՝ ճարտարապետության դոկտոր Ա․Սարդարովն Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու մի շարք այլ տաճարների օրինակի հիման վրա ներկաների ուշադրությունն է հրավիրել հայ ճարտարապետության եզակի ճարտարապետա-գեղարվեստական առանձնահատկությունների վրա։
Ժամանակակից բելառուսական պետականության թանգարանում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Բելառուսի ռուս ուղղափառ եկեղեցու Էկզարխ, Մինսկի և Զասլավլի միտրոպոլիտ Բենիամինը, Բելառուսում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Մեզենցևը, ինչպես նաև հոգևորականներ, գիտության և ստեղծագործ մտավորականության ներկայացուցիչներ։