|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ Աֆրիկան կարող է դառնալ կորոնավիրուսի բռնկման հաջորդ օջախը։
Այս մայրցամաքում անցած շաբաթ վարակման դեպքերի կտրուկ աճ է նկատվել: Ավելի քան 19 հազար վարակակիր կա, մոտ 100 մահվան ելքով դեպք է գրանցվել:
ՄԱԿ-ի պաշտոնյաների գնահատմամբ՝ հավանական է, որ համավարակի պատճառով Աֆրիկայում 300 հազար մարդ մահանա, ավելի քան 30 մլն էլ՝ աղքատության մեջ հայտնվի: Կազմակերպությունը հորդորել է աֆիկյան այն 15 պետություններին, որտեղ դեպքեր դեռ չեն հաստատվել, հետեւել անվտանգության կանոներին, հատկապես՝ սոցիալական հեռավորություն պահելու պահանջին: