|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կորոնավիրուսի շուրջ իրավիճակը ցավոք սրտի, շարունակում է լարվել, ունենք 442 նոր դեպք, մահացել է 15 քաղաքացի: Այս մասին այսօր պրետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ով նաեւ ցավակցություն հայտնեց բոլոր մահացածների ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին:
«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ վարակի ամենամեծ օջախը Երեւանն է: Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ վարակի պոտենցիալ աղբյուրներն ամենուրեք են՝ աշխատանքի վայրում, տրանսպորտում, փողոցում, հանրային սննդի օբյեկտներում, բանկերում, ամենուր: Հետեւաբար, այս իրավիճակից ելքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է՝ դիմակի համատարած կրումը, ձեռքերի ախտահանումը պարբերաբար, սոցիալական հեռավորության պահպանումը:
Պետք է բացառել որեւէ առեւտրային կետում առքուվաճառքի գործարք, երբ եւ գնողը, եւ վաճառողը դիմակով չեն»,-ասաց նա: