|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի խորհրդարանում տեղի է ունեցել վեճ ու ծեծկռտուք պատգամավորների միջեւ կորոնավիրուսի պատճառով տասնյակ հազարավոր կալանավորներին ազատ արձակելու մասին օրինագծի քննարկման ժամանակ:
Ծեծկռտուքը տեղի է ունեցել ծայրահեղ աջակողմյա Ազգայնական շարժում կուսակցության եւ «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդական ընդդիմադիր կուսակցության պատգամավորների միջեւ, հաղորդում է BirGün-ը: Օրինագիծը նախատեսում է շուրջ 90 000 կալանավորներին ազատ արձակել՝ բացառությամբ քաղաքական մոտիվներով բանտարկվածների:
Ծեծկռտուքը սկսվել էր, երբ ԱՇԿ կուսակցությունից պատգամավոր Ջեմիլ Էնգինույթն արձագանքել էր ընդդիմադիր գործընկերների քննադատությանը՝ հղում անելով պայթյունին, որի հետեւանքով զոհվել էր հինգ մարդ Դիարբեքիր նահանգում: Այդ ժամանակ կառավարությունը մեղադրել էր Քուրդ աշխատավոր կուսակցությանը:
«Թող ոչ ոք չակնկալի, որ այս կառավարությունը կընդունի համաներումը Քուրդ աշխատավոր կուսակցության դավաճանների համար»,-ասել է Էնգինյուրթը: «Ես անիծում եմ ահաբեկչության կողմնակիցներին»: Այդ հայտարարությունից հետո պատգամավորների միջեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել եւ խորհրդարանի խոսնակը ստիպված էր ընդմիջում հայտարարել: