|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի խորհրդարանում «Արդարություն և զարգացում» և Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորների միջև վեճ է ծագել. հայտնում է hurriyet-ը:
Խորհրդարանի հերթական նիստի ժամանակ «Արդարություն և զարգացում» կուսակցության` Կ.Պոլսից պատգամավոր Օքթայ Սարալը հարվածել է Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանին, երբ վերջինս նրան ասել է. «Դու սուս»: Թեզջանի ունքը պատռվել է, աչքը` կապտել, ակնոցը` ջարդվել: Նրան տեղափոխել են հիվանդանոց:
Ժողովրդա-հանրապետական կուսակցության անդամներից Մուհարրեմ Ինջեն հայտնել է. «Ծեծկռտուքն սկսվեց, երբ մենք դատարանի` Էրդողանի որդուն ուղարկած ծանուցումը նրանց ներկայացրեցինք»: