|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ազատազրկված լրագրողներին ազատ արձակելու մասին Սահմանադրական դատարանի որոշումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից չհարգվելու վերաբերյալ հայտարարությունը խորհրդարանում ծեծկռտուքի պատճառ է դարձել։
Ըստ Haber7-ի՝ կռիվը տեղի է ունեցել Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների միջև։
Բանավեճը կարճ ժամանակում վերածվել է ծեծկռտուքի: Պատգամավորները փորձել են բաժանել իրենց գործընկերներին: Նրանց թվում եղել է նաև ԺԴԿ հայ կին պատգամավոր Սելինա Դողանը:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողներ Ջան Դյունդարն ու Էրդեմ Գյուլն անցյալ տարվա մայիսին Թուրքիայի ազգային հետախուզական ծառայություններին պատկանող բեռնատար մեքենաների մասին լուրեր հրապարակելու պատճառով դատապարտվել էին ազատազրկման: Երեք ամիս անց՝ փետրվարի 26-ին, նրանք ազատ էին արձակվել:

