|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր փոփոխություն է տեղի ունեցել «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի խմբագրակազմում: Աշխատանքից ազատվել են գլխավոր խմբագիր Կոնստանտին Ռեմչուկովի երեք տեղակալներից երկուսը՝ Արկադի Խանցեվիչը և Անդրեյ Ռիսկինը: Այս մասին հայտնում է Hraparak.am-ը՝ Մոսկվայի իր հեղինակավոր աղբյուրին հղումով: Պաշտոնապես տեղեկությունը աղբյուրին առայժմ չի հաջողվում ճշտել ուշ ժամի պատճառով:
Նշվում է՝ պաշտոնանկությունների պատճառը սումգայիթյան ջարդերի մասին Լև Ասկերովի հայտնի հակահայկական հոդվածի հրապարակումն էր: Hraparak.am-ի աղբյուրը հայտնում է, որ պաշտոնանկությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը դիմեց ՌԴ գլխավոր դատախազություն` ազգային ատելության, այլատյացության և կրոնական անհանդուրժողականության հրահրման փաստերի ստուգման պահանջով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: