|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Alikonline.ir-ի փոխանցմամբ՝ Հայաստանից Թեհրան ժամանած լրագողների խումբը հյուրընկալվել է «ԱԼԻՔ» շաբաթաթերթի խմբագրությունում։
«Հատկանշական է, որ Հայաստանից Իրան են ժամանել Yerkir.am-ի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը, Politik.am-ի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին, 24News.am-ի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանը, TV5-ի մեկնաբան Մարիաննա Ղահրամանյանը, Hayastan.news-ի խմբագիր Բեթղեհեմ Արաբյանը և օպերատոր Սերոբ Չերչիկյանը:
«ԱԼԻՔ» օրաթերթի տնօրեն Արգիշտի Թովմասյանի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին խմբագրության տարբեր բաժիններ, իսկ «ԱԼԻՔ»-ի պատմական տվյալների և աշխատանքների մասին մանրամասներ նեկայացրեց օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը, ում հետ խմբագիրները հարցազրույց ունեցան»,-գրում է Alikonline.ir-ը։