|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մանկապատանեկան մի քանի պարբերականներ տարիներ շարունակ պետությունից ստացել են ֆինանսավորում, սակայն այս տարի որոշվել է գումարը տրամադրել մրցույթի միջոցով: Ըստ արդյունքների՝ նախադպրոցական եւ կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար տպագրվող պարբերականների ցանկում առաջին տեղը զբաղեցրել է «Լուսապսակ»-ը, իսկ միջին եւ ավագ տարիքի դպրոցականների համար՝ «Մարի հրատարակչություն»-ն ու «Ոսկե խատուտիկ»-ը:
Տասնամյակների պատմություն ունեցող «Կանչ», «Աղբյուր», «Ծիծեռնակ» պարբերականների խմբագիրները վրդովված են: Հիշեցնում են՝ 1990 թվականից մանկապատանեկան պարբերականները, Գերագույն խորհրդի նախագահության հատուկ որոշմամբ, պետական հովանավորության ներքո էին եւ տարիներ շարունակ ուղղակի ֆինանսավորում էին ստանում: