|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Գազզետա․ru»-ն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության Բուռնազյանի անվան բժշկական և կենսաբանական կենտրոնի բժիշկները փորձարկել են կորոնավիրուսով հիվանդների բուժման նոր մեթոդ: Այդ մասին ռեպորտաժ է պատրաստել REN TV հեռուստաընկերությունը՝ ներկայացնելով կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Յուրի Ուդալովին:
«Համաշխարհային շատ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ նորմոբարային թթվածնացումը դրական ազդեցություն է ունենում կորոնավիրուսի վարակի բուժման ընթացքի վրա»,- ասել է Ուդալովը:
Նա բացատրել է, որ այս մեթոդի իմաստն արյունը թթվածնով հագեցնելն է։
«Ռուս մասնագետները կարողացել են արագ փորձարկել նոր մեթոդը, քանի որ այս տեխնիկան Ռուսաստանում օգտագործվում է ազգային հավաքականների մարզիկներին վերականգնելու համար»,- նշել է կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալը:
Ըստ նրա՝ ներկայում մեկ հիվանդ ամբողջությամբ նոր բուժում է անցնում: