|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով՝ Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված խուճապի պատճառ չկա. հայտնում է «Ալիք Մեդիան»:
Ինչպես հայտարարել է վարչապետ Գախարիան կառավարության այսօրվա նիստում, իրավիճակը վերահսկվում է համապատասխան գերատեսչությունների կողմից:
«Ինչպես գիտեք, նախօրեին երկրում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Նախ և առաջ ուզում եմ շեշտել, որ խուճապի պատճառ չունենք: Առողջապահության նախարարությունը, համապատասխան գերատեսչությունները և միջգերատեսչական համակարգող խորհուրդը լիարժեք վերահսկում են իրավիճակը»,- ասել է Գախարիան:
Վարչապետը կոչ է արել հետևել Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկություններին: