|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վրաստանի առողջապահության նախարարությունը վստահեցրել է հանրությանը, որ կառավարությունն անում է ամեն ինչ Վրաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
«Ցանկանում եմ հանգստացնել մեր հայրենակիցներին․ մենք խուճապի մատնվելու պատճառ չունենք, քանի որ մեր կառավարությունն անում է ամեն ինչ, ձեռնարկում է բոլոր միջոցները, որպեսզի կանխվի կորոնավիրուսային համաճարակի տարածումը Վրաստանում»,- հայտարարել է առողջապահության նախարար Էկատերինե Թիկարաձեն:
Նրա հայտարարությամբ՝ վարակակիր անձը մեկուսացված է, և այս փուլում նրա կյանքին ևս վտանգ չի սպառնում:
Իր հերթին, Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրկա Գամկրելիձեն վստահեցրել է, որ կորոնավիրուսով վարակված անձը ստանում է համապատասխան բուժում: Նրա խոսքերով՝ վստահ լինելու համար, որ նոր տեսակի կորոնավիրուս է, երեք անգամ կրկնել են համապատասխան ստուգումը: