| 
                            Փոխարժեքներ
                                                        25 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  6 տարի առաջ - 2019-10-24 09:31
            6 տարի առաջ - 2019-10-24 09:31  
         
                
            «Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունն ամեն ինչ անում է, որ «սեւազգեստ» մայրերի բողոքը չվերածվի սոցիալական բունտի՝ նրանց չմիանան մյուս բողոքավորները, որոնց հունից հանել են կառավարության անդամների աշխատավարձերի բարձրացման լուրերը:
Հիշեցնենք․ կառավարությունը մարտի 1-ի զոհերից յուրաքանչյուրի ընտանիքին 30 միլիոն է տրամադրել: Նման պահանջ են առաջ քաշել նաեւ սահմանին զոհվածների, վիրավորվածների հարազատները: Գրեթե ամեն շաբաթ վարչապետի օգնականները սեւազգեստ մայրերին կանչում են «խորհրդակցության»՝ փափուկ բարձ դնում գլխների տակ, տուն ուղարկում:
Երեքշաբթի օրը վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանի մոտ են կրկին եղել։ Մայրերը պնդել են իրենց պահանջը, հիշեցրել, որ կառավարությունը հայտարարում է բյուջեից 25 տոկոսով հավելյալ գումար հավաքվելու մասին։ Նշել են նրանց շքեղ ծախսերը, աշխատավարձերի բարձրացումը:
«Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանին հարցրինք, թե ինչու են այդ հանդիպումները փակ՝ լրագրողները տեղյակ չեն լինում։ «Խնդիրը դեռ բանակցային փուլում է, այդ պատճառով․․․ մեզ ասացին` մեկ շաբաթվա ընթացքում պատասխան կտան»: Ի՞նչ ակնկալիքներ ունեք։ «Կարծում եմ՝ անպայման դրական պատասխան կտան»: Եթե ո՞չ։ «Շարունակելու ենք բողոքի ակցիաները»: Ասում են՝ փորձում են առանձին-առանձին լուծել հարցը` անհատական կարգով կարգավորել՝ շատ բողոքավորների «բավարարել», աղմուկը լռեցնել: «Գոնե ինձ հետ նման հանդիպում չի եղել, երբեք հնարավոր չէ նման բան. ես չեմ կարող 6 հազար մարդու արյուն վերցնել ինձ վրա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։