|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը չի ավարտվել, և Խուճապի վանքը չի փոխանցվել հայկական կողմին: Նման հայտարարություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով՝ քանի դեռ պետական սահմանի սահմանազատումն ավարտված չէ, եկեղեցու գտնվելու վայրն օրինականորեն որոշված չի կարող լինել:
«Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև չի ավարտվել պետական սահմանի սահմանազատման գործընթացը: Կառավարության սահմանազատման հանձնաժողովի մակարդակով կողմերը պայմանավորվել են պետական սահմանի 160 կմ երկարության վերաբերյալ (մոտավորապես 71%): Աշխատանքներ են տարվում սահմանի մնացած՝ գրեթե 65 կիլոմետրը համաձայնեցնելու ուղղությամբ:
Սահմանազատման աշխատանքների ավարտման ամսաթիվը կախված է կողմերի միջև սահմանի ողջ երկարության հնարավոր համակարգումից: Ինչ վերաբերում է Խուճապի վանքին, ապա նրա գտնվելու վայրը չի կարող օրինականորեն որոշվել, քանի դեռ չի ավարտվել պետական սահմանի սահմանազատումը», — նշում են արտգործնախարարությունից:
Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Հայաստանի հետ սահմանների սահմանազատումը ավարտված է, և Խուճապի վանքը փոխանցվել է հայկական կողմին:
Aliq.ge
