|
Փոխարժեքներ
11 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.84 |
| EUR | ⚊ | € 447.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.8218 |
| GBP | ⚊ | £ 510.83 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Սիրիական Իդլիբում իրավիճակն էլ ավելի է բարդանում զինյալների համար Թուրքիայից բերվող զենքի և սպառազինության պատճառով. այս մասին, Yerkir.am-ի, հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Ռուս զինվորականների խոսքով լարվածության պատճառ է դարձել այն, որ Ռուսաստանի և Թուրքիայի կողմից բազմիցս են արձանագրվել ահաբեկիչների հարձակումներ սիրիացի խաղաղ բնակչության դեմ, որն էլ հանգեցրել է պատասխան գործողությունների:
«Իդլիբի ապաէսկալացիոն գոտում ահաբեկչական խմբավորումների սադրիչ գործողություններն են հենց պատճառը, որ խաղաղ բնակչությունը տառապում է՝ օգտագործվելով որպես «կենդանի վահան»: Իրավիճակն էլ ավելի է բարդանում թուրք-սիրիական սահմանից դեպի գոտի զենքի ներկրման, ինչպես նաև սիրիական Իդլիբ նահանգում գտվող թուրքական զրահատեխնիկայի և զորքերի շարասյան պատճառով», - նշված է հայտարարության մեջ:
Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ որ ռուսական օդուժը հարվածներ է հասցրել Հալեպի և Իդլիբի ուղղությամբ: Երեկ էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ կխոցի Իդլբի օդում թռչող ցանկացած ինքնաթիռ: