|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հալեպի մոտակայքում կիրառված քիմիական զենքը հավանորեն ներմուծվել է Թուրքիայից. այսօր Մոսկվայում լրագրողներին հայտնել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ալ Զաուբին:
«Հրթիռն արձակվել է վայրից, որը վերահսկվում է ահաբեկիչների կողմից եւ գտնվում է Թուրքիայի տարածքից ոչ հեռու: Կարելի է ենթադրել, որ զենքը ներմուծվել է Թուրքիայից»,- ըստ Интерфакс-ի` ասել է նախարարը:
Նա նաեւ վկայակոչել է Սիրիայում կատարվող իրադարձությունների մասին վավերագրական ֆիլմը, որի որոշ կադրերում երեւացող զենքը թուրքական մակնշում ունի: