Այսօր Երևանում կայացել է ՀՀ և ՌԴ վարչապետերի հանդիպումը: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՌԴ վարչապետի հետ հանդիպման ժամանակ հայկական կողմը բարձրացրել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցը, ասաց. «Եթե մարդիկ հնարավորություն ունեն զենք վաճառելու, զենք գնելու, կվաճառեն, կգնեն: Ամեն դեպքում, եթե իրենք ցանկություն ու հնարավորություն ունեն զենք գնել, ուրեմն կգնեն, եթե ոչ Ռուսաստանից, ապա Թուրքիայից կամ այլ երկրից»: