|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հասարակական տրանսպորտի կանգառներում կարգուկանոն հաստատելու և տրանսպորտային միջոցների կուտակումները բացառելու նպատակով անհրաժեշտ է շարունական աշխատանքներ իրականացնել. այսօր հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երեւանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Պետք է հետևողական լինենք, որպեսզի հասարակական տրանսպորտի կանգառներում բացառվի այլ մեքենաների կայանումը և ուղևորատար տրանսպորտի համար ապահովվի անխափան երթևեկություն»,- նշել է նա:
Մայրաքաղաքի ավտոկայանատեղերի գույքագրման աշխատանքների ընթացքի հետ կապված՝ նշվել է, որ զուգահեռ ուսումնասիրվում է դրանց տարողունակությունը, կայանող տրանսպորտային միջոցներից գանձվող գումարների ընդհանուր չափը, ինչպես նաև իրավական հիմքը:
Փոխքաղաքապետը հրամայել է արգելել այն ավտոկայանատեղերի գործունեությունը, որոնք պայմանագրեր չունեն վարչական շրջանների հետ. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: