|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հետեւի Սենատի օրինակին և ճանաչի Հայոց ցեղասպանությունը. ըստ Yerkir.am-ի՝ իր թվիթերյան միկրոբլոգում նման գրառում է կատարել ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանտա Փաուերը։
Նա, մասնավորապես, նշել է.
«ԱՄՆ Սենատը հենց նոր ընդունեց Հայոց ցեղասպանությունը։ Նախագահ Թրամփը պետք է այժմ հետևի այդ օրինակին՝ բոլոր զոհերի, ցեղասպանությունը վերապրածների ու միլիոնավոր հայ-ամերիկացիների անունից, որոնք այդքան դժվարությամբ պայքարել են այս օրվա համար»:
Նախկին դեսպանը գրառմանը կից տեսանյութ է հրապարակել, որտեղ սենատոր Ռոբերտ Մենենդեսը բանաձևը Սենատին ներկայացնելիս հուզվում է։
«Մարդիկ, որոնք սկսել են բարոյազուրկ ձևով վերաբերվել պետական ծառայությանը, ծախսեք 30 վայրկյան, որպեսզի տեսնեք, թե ինչպես է սենատոր Մենենդեսը զսպում արցունքները, նախքան կավարտի ելույթը Սենատում։ Նա տասնամյակներ է աշխատել, որպեսզի սա տեղի ունենա»,- ամփոփել է նա: