|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Նոյեմբերի 22-ին Վրաստանի ֆինանսների նախարարության մաքսային ծառայության աշխատակիցները Կազբեգի մաքսակետում ՀՀ քաղաքացի Դ.Գ.-ի հսկողության տակ գտնվող ավտոբուսի մանրակրկիտ զննումից հետո հայտնաբերել են թմրամիջոցներ՝ 149 գրամ կոկաին և 64 գրամ հաշիշ: Տեղեկությունը տարածում է Վրաստանի ֆինանսների նախարարությունը. ըստ Yerkir.am-ի՝ հաղորդում է Aliq.ge կայքը։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից «Ալիք մեդիային» հայտնել են, որ ձերբակալված է երեք անձ, որից մեկը վարորդն է, երկուսը՝ հավանաբար, ուղևորներ: Գործը հետագա ընթացքի համար ուղարկվել է ՆԳՆ Կազբեգիի քրեական ոստիկանության վարչություն: Հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 262 հոդվածի առաջին մասով: Ընթանում է համապատասխան փորձաքննություն, կատարվում են քննչական գործողություններ: