|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Պենտագոնի պահեստներից 79 Minuteman III միջուկային հրթիռներ են անհետացել. ըստ Yerkir.am-ի` տեղեկացնում է avia.pro կայքը:
Հերթական գույքագրման ժամանակ պարզվել է, որ ամերիկյան միջուկային պահեստարաններից անհետացել են միջցամաքային բալիստիկ հրթիռներ` 79 հատ: Ի դեպ, ընդհանուր առմամբ, Պենտագոնի զինանոցում նմանատիպ 400 հրթիռ է գրանցված:
Ըստ կայքի` միջուկային հրթիռների կորուստը հայտնաբերելուց հետո ԱՄՆ պաշտպանության նախարարությունն արտակարգ հանդիպում է հրավիրել, որի ընթացքում քննարկվել է, թե ուր կարող է կորած լինել ամերիկյան միջցամաքային բալիստիկ հրթիռների մոտ 20 տոկոսը, ընդ որում` դրանց տեղափոխման համար հատուկ տրանսպորտ է անհրաժեշտ: Բոլոր փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ այդ 79 հրթիռը պարզապես մոռացել են դուրս գրել փորձարկումների և թեստերի իրականացումից հետո:
Մասնագետները նշում են`կատարվածը ցույց է տալիս, որ ԱՄՆ ռազմավարական ուժերի ղեկավարությունն անգամ չի տիրապետում անհրաժեշտ տեղեկատվության, ինչը սպառնալիք է, քանի որ հրթիռները կարող էին իսկապես անհետացած լինել և ընկնել, օրինակ, ահաբեկչական կազմակերպությունների ձեռքը: