|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը համաձայն չէ այն մտքի հետ, որ ինքը «հանձնել է Արևելյան Եվրոպան»: Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ նա այդ մասին ասել է ֆրանսիական Le Figaro պարբերականին տված հարցազրույցում:
Գորբաչովի պնդմամբ` խորհրդային իշխանությունների արձագանքն այդ տարածաշրջանի երկրներում տեղի ունեցած իրադարձություններին մասն էր «նոր մտածողության» քաղաքականության, որը հիմքն էր «ընտրության ազատություն»-ը:
«Ո՞ւմ եմ ես հանձնել Արևելյան Եվրոպան: Լեհաստանը՝ լեհերին, Հունգարիան՝ հունգարացիներին, Չեխոսլովակիան՝ չեխերին և սլովակներին»,- ասել է նա ու հավելել. «Հարևան երկրներն ընդամենը ստացել էին այն իրավունքներն ու ազատությունները, որոնցից արդեն օգտվում էին ԽՍՀՄ քաղաքացիները»: