|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արևելյան Եվրոպայի երկրները քննադատել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջարկը՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամների մասնակցությամբ երկխոսություն վարել դաշինքի գործողությունների վերաբերյալ Մոսկվայի մտահոգությունների կապակցությամբ. հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով անդամ երկրներից մեկի անանուն դիվանագետին։
Գործակալության աղբյուրի համաձայն՝ նահանգներից մեկի իշխանությունները «կատաղել են» ԱՄՆ-ի նման առաջարկը և բացատրություն են ուզում, թե կոնկրետ ինչ է ծրագրում Բայդենը։
Դեկտեմբերի 8-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ակնկալում է մինչև դեկտեմբերի 10-ը հայտարարել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ հանդիպման մասին, որի ընթացքում քննարկվելու են ռուսական կողմի մտահոգությունները դաշինքի գործողությունների հետ կապված։
Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ խորհրդակցությունների մանրամասները հայտնի կդառնան այս շաբաթվա վերջին։