|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հոդված է հրապարակել New York Times-ում, որում ասում է, որ ԱՄՆ-ի դուրս գալը ՌԴ-ի հետ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից սպառազինությունների նոր մրցավազքի սկիզբ է. հայտնում է РИА Новости-ն:
«Հայտարարվել է սպառազինությունների նոր մրցավազք»,- գրել է Գորբաչովը, որը 30 տարի առաջ ստորագրել էր այդ համաձայնագիրը ամերիկյան կողմի հետ:
Ըստ նրա` առաջին անգամ չէ, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս կարևոր համաձայնագրերից: Գորբաչովը հիշեցրել է որ 2002-ին Վաշինգտոնը դուրս է եկել հակահրթիռային պաշտպանության մասին համաձայնագրից, իսկ այս տարի` իրանական միջուկային գործարքից: