|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանից պատվիրված ինքնաթիռների տեղափոխումը ՀՀ ակնկալվում է 2019-ի վերջին 2020-ի սկզբին. լրագրողներին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ըստ պայմանագրային պարտավորությունների՝ մենք ակնկալում ենք արտադրողների պարտավորությունների իրականացում տարվա վերջին, հաջորդ տարվա սկզբին»,- նշեց նախարարը:
Հարցին, թե նոր սպառազինություններ ձեռք բերելու մասով ի՞նչ ծրագրեր կան, պատասխանեց, որ նոր սպառազինություններ լինելու են, սակայն չմանրամասնեց, թե ինչ սպառազինությունների մասին է խոսքը: «Չեմ կարող հիմա դրա մասին խոսել, բայց ռազմական անակնկալներ են լինելու»,- հավելեց Դավիթ Տոնոյանը: