|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ոստիկանության աշխատակիցները օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզել են մեքենայում հայկական երաժշտություն լսող անձի ինքնությունը. նա ձերբակալված է. ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել է Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության մամլո ծառայության պետ Էլշադ Հաջիևը:
Ըստ նրա՝ մանրամասները քննվում են, կատարվում է հետաքննություն:
Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանը կիրակի տեսանյութ էր հրապարակել՝ հետևյալ գրառմամբ. «Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա» երգը Բաքվի փողոցներում։
Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում խուճապ է:
Գրում են, որ հայերը Վրաստանի տարածքով մտել են Բաքու և կարգին ֆռֆռում են»: