|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երգիչ, երգահան Լիլիթ Պիպոյանն առաջիկայում ցանկանում է համերգով հանդես գալ, ասում է` հանդիսատեսի հետ հանդիպելու ժամանակը հասունացել է: Yerkir.am-ի հետ զրույցում Պիպոյանը նշեց, որ կուզենար համերգ ունենալ փոքր համերգասրահում:
«Աշնան հետ կապված ծրագրերը շատ են. աշնանն ԱՄՆ-ում երկու հյուրախաղեր ունեմ, և եթե մեկ համերգ էլ էստեղ ունենամ`համերգային առումով հագեցած աշուն կլինի»,- ասաց նա:
Ի դեպ, Պիպոյանն այժմ ֆիլմի համար երաժշտություն է գրում: «Եթե բոլորը» ֆիլմի ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեն նոր գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ է նկարահանում և առաջարկել է Պիպոյանին, որ ֆիլմի համար երաժշտություն գրի: