|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մշակույթին այնքան գումար է հատկացվում, որքան մեր արտաքին քաղաքականությանը: Այս մասին Արցախում մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ հանդիպման տեսաձայնագրությունը հեռարձակվում էր Հանրային հեռուստաընկերության եթերով:
Սարգսյանը խոսեց սերնդի մշակութային կրթության մասին, թեեւ համաձայնեց, որ խնդիր կա, բայցեւ մյուս կողմից նկատեց, որ երեխային փոքրուց դասական երաժշտություն լսել սովորեցնելը խնդիրների լուծումը չէ: «Հայրս դարբին է եղել, մայրս ջուլհակուհի, մեր տանը դասական երաժշտություն չեմ լսել, բայց Մանսուրյանի համար հիմա խենթանում եմ»,-անկեղծացավ նա: