|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Պաշտպանված եւ իրազեկ սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը դադարեցրել է մասնակցությունը տրանսպորտի սակագնի բարձրացման հարցով հանձնաժողովի աշխատանքներին և կոչ է անում մյուսներին` հետևել իր օրինակին:
Այսօր լրագրողների ուշադրությունը նա հրավիրեց փոխքաղաքապետ Կամո Արեյանի և քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարությունների վրա, թե տրանսպորտի անխուսափելի թանկացման մասին խոսք չի եղել և քննարկվել է միայն ծախսային մասը: Բաբկեն Պիպոյանը մանրամասն հաշվարկներ ներկայացրեց և ցույց տվեց, որ սակագնի բարձրացման կարիք չկա: Նա նշեց, որ 100 դրամով երթևեկելու դեպքում կարելի է շահույթ ստանալ: ՀԿ-ի նախագահն արձանագրեց, որ հիմա հաշվարկներ են կատարում և տեսնում, որ որոշ գծեր նույնիսկ գործող սակագնի պայմաններում 30 դրամ շահույթ են ստանում:
Պիպոյանն առաջարկեց, որ տրանսպորտի հարցը դառնա պետական քաղաքականություն, այլ ոչ թե մնա մասնավորի հույսին: