|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Պարզապես սկանդալային կարելի է համարել օրերս տարածված տեղեկությունը, որ որոշակի կատեգորիաների համար պետպատվերով տրամադրվող բուժօգնությունը դադարեցվում է մինչև եկող տարվա սկիզբ, ինչը հաստատեց նաև առողջապահության նախարարն իր բրիֆինգներից մեկում:
Մասնագետները փաստացի սա գնահատում են որպես առողջապահական համակարգի կոլապսի մասին հերթական վկայություն, ինչի մասին, ի դեպ, դեռևս արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ նախազգուշացնում էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Ավելին, մասնավորաբար Գավառում նա նշել էր. «Տեսնում եմ` պետպատվերը չի արդարացնում, լիարժեք արդյունավետ չի, թող փոխեն սերտիֆիկատի տեսքով, որ մարդիկ արժանապատիվ գնան հիվանդանոց, գլուխը չկախեն, չամաչեն»: Այս առաջարկը թույլ կտար խուսափել պետպատվերի համակարգում կանխատեսվող խնդիրներից, ինչի առջև կանգնած ենք այժմ:
Փաստացի, Ծառուկյանը, ամիսներ առաջ կանխատեսելով այս ոլորտում ծնվող նոր խնդիրը, հստակ բարձրաձայնել էր դրա մասին, ինչը, սակայն, անուշադրության մատնվեց, և այսօր խնդիրն արդեն առկա է: Ի դեպ, առողջապահության համակարգում պետպատվերի տրամադրման ոչ արդյունավետ համակարգի մասին ԲՀԿ ղեկավարը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է, բայց, ինչպես հենց ինքն է սիրում ասել, ասողին լսող է պետք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում