|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երեւանի քաղաքապետարանի մոտ, մասնավորապես` քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատասենյակի պատուհանների տակ, քաղաքացիական ակտիվիստներն այսօր ֆլեշմոբ իրականացրեցին:
«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամները Երեւանի տարբեր վեց կանգառներից շարժվեցին քաղաքապետարան, որտեղ միացրեցին իրենց հետ բերած թղթի կտորները` ստանալով «Եթե պայքարել, ապա միասին` մինչեւ հաղթանակ» պաստառը:
Ակտիվիստները բղավում էին` «Թեւ ու թիկունք մեր ընկերներին»: Նրանք Տարոն Մարգարյանի աշխատասենյակի պատուհանի մոտ փուչիկ բարձրացրեցին, որի վրա գրված էր` «Տարո'ն, բարձրացիր ժողովրդի մոտ»:
Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում:
![]() |
![]() |